Սկանդալի մեջ հայտնված «Ռուսթավի 2»-ը սնանկացել է. այն վաճառվում է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

օդ

Վրացական «Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաընկերության նոր սեփականատեր Կիբար Խալվաշին հայտարարել է, որ վաճառում է այն՝ ավելի քան 24 մլն դոլար կուտակած պարտքի պատճառով: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

Խալվաշին խոստովանել է, որ  հեռուստաընկերությունը գտնվում է «սնանկության եզրին» և պատրաստակամություն հայտնել բանակցելուցանկացած մեկի հետ, բացի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիուց:

«Ես որոշել եմ վաճառել «Ռուսթավի»-ն նրան, ով ամենաշատը կվճարի»,- ասել է նա:

Գործարարը մեղադրել է հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային այն բանի համար, որ նա սկսել է «սնանկացնել» հեռուստաընկերությունն անմիջապես այն բանից հետո, երբ Խալվաշին հայտնել է հեռուստաընկերության նկատմամբ ունեցած իր իրավունքների մասին:

Նիկա Գվարամիային մեղադրանք է առաջադրվել լիազորությունների չարաշահման և հեռուստաընկերությանը ֆինանսական վնաս հասցնելու համար: Նրա փոխարեն նշանակվել է նոր տնօրեն՝ Խալվաշիի փաստաբան Պաատա Սալիան:

Հիշեցնենք, որ «Ռուսթավի 2»-ը վերջին շրջանում մեծ սկանդալի կենտրոնում էր հայտնվել այն պատճառով, որ հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել էր ՌԴ նախագահին հայհոյելով, իսկ հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան էլ հայտարարել էր, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում՝ չնայած կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news