Կազանում ձերբակալել են Օրենբուրգի «զոն նայողին»՝ հայազգի Ռաշիդ Ջամբուլսկուն

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Ռաշիդ

Կազանում ձերբակալվել է քրեական աշխարհի հեղինակություն Ռաշիդ Խաչատրյանը՝ Ռաշիդ Ջամբուլսկին։ Նախկինում նա եղել է Օրենբուրգի «զոն նայողը»: Այժմ քրեական հեղինակությունը Կազանի մեկուսարանում է։ Վաղը նա կդառնա 53 տարեկան։ Այդ մասին հյատնում է «Բիզնես օնլայն»-ը։ 

Նա կասկածվում է գումար շորթելու համար։ Ձերբակալման մանրամասները գաղտնի են պահվում։ Լրատվամիջոցի  սեփական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Խաչատրյանը, 2018-ին, ազատ արձակվելով Կրասնոյարսկի գաղութից, ժամանել է Թաթարստան և գումար պահանջել գործարարներից մեկից։

Խաչատրյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 13-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանում։ Առաջին անգամ դատապարտվել է 1986 թվականին։ Սկզբում նրան «կնքել» են «Ռյուկզակ» մականունով. հետագայում ստացել է «Ռաշիդ Ջամբուլսկի» մականունը։

1996 թվականին Օրենբուրգում կամայականությունների և շորթման համար դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։

1997 թվականին ազատվել է և «օրենքով գող» թագադրվել։ Որոշ տվյալների համաձայն` Օրենբուրգի շրջանի «զոն նայողն» էր։ Այնուհետև իրեն վստահված շրջանակներում ստեղծել է «Ռաշիդովսկիների» բանդան, որում ի սկզբանե բացառապես հայեր են եղել։ Խմբավորումը զբաղվում էր գումար կորզելով, խարդախությամբ, սպանություններով, առևանգումներով, բնակարանային գողություններով ու թմրանյութերի տարածմամբ։

1999 թվականին նրա դեմ մահափորձ է կատարվել։ «Օրենքով գողը» աջ թիակի հատվածում թեթև վնասվածք էր ստացել․ նա հրաժարվել էր հոսպիտալացումից։