«Սոչի» ֆուտբոլային ակումբի սեփականատերը ցանկանում է ակումբ հրավիրել Հենրիխ Մխիթարյանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

հենո

Ռուսական «Սոչի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Բորիս Ռոտենբերգը պատմել է Հենրիխ Մխիթարյանին իր ակումբ հրավիրելու մտադրության մասին:

«Այդպիսի մտադրություն իմ մտքին կար և հիմա էլ գոյություն ունի, բայց այդ հարցի հետ կապված ես ոչ մեկի հետ չեմ զրուցել, չեմ բանակցել: Գուցե ժամանակի հետ դա հնարավոր լինի: Տեսնենք»,- ասել է Բորիս Ռոտենբերգը «Матч Премьер» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Սոչի» ֆուտբոլային ակումբը կազմավորվել է 2018 թվականին: Ու արդեն այս 2019/2020 մրցաշրջանում հանդես է գալիս Ռուսաստանի պրեմիեր լիգայում: Ներկայումս «Սոչի» ակումբի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որն ի դեպ ճանաչվել է ակումբի՝  հուլիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news