Տևական դադարից հետո Սամվել Բաբայանը ներկայացել է իր գործով դատական նիստին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Սամվել

Արցախի ՊԲ-ի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստը տևական դադարից հետո վերսկսվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։ Գործով դատավոր Մարինե Մելքոնյանը գործուղման է, գործը մակագրվել է Գագիկ Պողոսյանին։

Տևական ժամանակ է՝ դատական նիստերը չէին կայանում, քանի որ Սամվել Բաբայանը նիստերին չէր ներկայանում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018-ի հունիսի 15-ին ՀՀ վճռաբեկ դատարանը փոխել էր Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանն և Արմեն Պողոսյանի խափանման միջոցները՝ հաշվի առնելով 11 պատգամավորների անձնական երաշխավորությունը: Դատարանի որոշել էր գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչը անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը, իսկ Վճռաբեկ դատարանը՝ բեկանել այն։