Զիդանը չի բացառել, որ «Ռեալ»-ը նոր ֆուտբոլիստներ ձեռք կբերի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

ա

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Հռոմում տեղի ունեցած ընկերական հանդիպումից հետո չի բացառել, որ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելն Արքայական ակումբը կարող է նոր ձեռքբերումներ ունենալ:

«Ոչինչ չեմ բացառում: Դեռ 3 շաբաթ ժամանակ կա նոր ֆուտբոլիստների ձեռք բերելու համար: Ամեն ինչ կարող է պատահել: Այնուամենայնիվ, գոհ եմ այն կազմից, որն ունեմ իմ տրամադրության տակ:

Ես վստահում եմ Խամեսին ու Բեյլին: Նրանք «Ռեալի» ֆուտբոլիստներ են, և ես որպես մարզիչ պարտավոր եմ զրուցել նրանց հետ»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հռոմում տեղի ունեցած ընկերական խաղում «Ռեալը» պարտություն կրեց «Ռոմայից»: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով, սակայն Արքայական ակումբը 4:5 հաշվով պարտվեց 11 մետրանոց հարվածաշարում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news