Երկիր մոլորակին նոր աստերոիդ է մոտենում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

14016

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) նախազգուշացրել է, որ 2019 OU1 աստերոիդը մոտենում է Երկրին: Հայտնի է՝ երկնային մարմնի տրամագիծը հասնում է 160 մետրի:
     Աստերոիդը, որը շարժվում է 3 կմ/վ արագությամբ, Երկիր մոլորակին կմոտենա օգոստոսի 28-ին: Այդ օրը 2019 OU1 աստերոիդը 40 անգամ ավելի մոտ կլինի Երկրին, քան Վեներան: Այն չի սպառնում մոլորակին, քանի որ հեռու է լինելու մոլորակից մոտ 1 միլիոն կմ:
     NASA-ի գնահատմամբ՝ Երկրի տարածքում կարող է լինել մոտ 17 հազար չբացահայտված աստերոիդ:

Տեսանյութեր

Live

Լրահոս