Հայ-հունական քոլեջում դասախոսներին ստիպում են անդամակցել ՀՅԴ-ին. բաց նամակ՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

բաց նամակ

Հայ-հունական պետական քոլեջի դասախոսները բաց նամակ են գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կրթության, գիտության,մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, իրավապահ մարմիններին։ Նամակն անստորագիր է, դասախսները մնացել են անանուն։ Նամակը՝ ստորև․

«Մեծարգո՛ պարոն վարչապետ, հարգելի՛ նախարար, արդեն տևական ժամանակ է, ինչ մեր քոլեջում անառողջ ու ոչ կրթական միջավայր է: Նախկին տնօրենի մահից հետո Լևոն Մկրտչյանի ձեռամբ նշանակված դաշնակցական տնօրենը՝ Ա. Ղազարյանը, քոլեջը վերածել է հների՝ յուրայինների ու ցանկալիների՝ դաշնակցականների:

Մեզ հետաքրքրում են բազմաթիվ հարցեր, որոնց այդպես էլ մեր բազմաթիվ բողոքներից, նամակներից ու թվացյալ ստուգումներից հետո ոչինչ չեն փոխում այս կրթօջախում:

1. Կոռուպցիան արմատավորված է, ըստ ուսանողների՝ 2017-ի ընդունվողները հենց այնպես չեն ընդունվել, երբ այդ տարվանից ուսումը անվճար էր: Մրցակցային տուրիզմի և սննդի բաժիններ (9-րդ դասարանի բազան) ընդունվում էին նրանք, ովքեր իրենց հարցերը լուծել էին՝ անկախ ատեստատի միավորներից, իսկ բարձր միավորով ատեստատ ունեցող դիմորդները ընկնում էին ոչ իրենց ցանկալի բաժինը: Ասում են, թե հիմա էլ ընդունվելը հենց այնպես չէ: Փոխտնօրեն Գևորգյանի հետ լավ համագործակցում են և լավ վարպետ են:

2. Տեղյակ ե՞ք, որ 2018-ի քարոզարշավին հարգարժան տնօրենը ավտոբուսներով առաջին կուրսեցիներին Դաշնակցության հանրահավաքներին էր տանում, իսկ ինքը ամեն օր ծաղրում հեղափոխությունն ու մեզ և ասում՝ դեռ կտեսնեք: Կարող եք այս ամենում համոզվել՝ դիտելով տեսակադրերը: Մինչ օրս էլ աշխատանքի ժամին մասնակցում է դաշնակցական հանդիպումներին, այո՛, իր իրավունքն է, եթե չպարտադրի ու չստիպի մեզ էլ ցուցակագրվել, թե չէ կզրկվենք ժամերից ու հետո՝ գործից:

3. Տեղյակ ե՞ք, թե ինչպես են ստուգողները գալիս, ուտում-խմում, գրում լավ է, ու գնում:

4. Դժվա՞ր է արդյոք գալ և իրական ստուգել հաստիքացուցակները, փաստաթղթերը, գրանցված մարդկանց հետ առերես հանդիպել, պարզել՝ կա՞ն արդյոք այդ աշխատակիցները, թե՞՝ ոչ:

5. Անհասկանալի է փոխտնօրենների ու բաժնի վարիչների թիվը, երբ շատերն էլ զբաղեցնում են երկու կամ ավելի հաստիք, ինչո՞ւ տասնյակ  տարիներ առանց այդքան ղեկավարների մեր քոլեջի համբավն ու կրթական մակարդական ավելի բարձր էր:

6. Բարձր աշխատավարձերի են արժանանում նրանք, ովքեր դաշնակցական են, կապ չունի, որ կրթական աստիճանը չի համապատասխանում հաստիքին, որ դասախոսական փորձ չունեն, կարևորը իր թիմից են, իսկ հներին կարող է ամեն ժողովի վիրավորել և անառիթ կրճատել ժամերն ու կամաց-կամաց հեռացնել քոլեջից:

7. Ղումարը, տղայական կռիվները, ոստիկանությունում հաշվառված ուսանողների թիվը դինամիկ աճում է: Ամեն օր ուսանողության շրջանում կռիվներ են, անգամ տնօրենը չի միջամտում, իրեն միայն հետաքրքրում է սեփական բինզնեսը և ..ուհիները…:

8. Արդյոք կարող է քոլեջի տարածքները տալ վարձակալության: Մենք չգիտենք, գուցե Դուք գիտեք: Ժամը 3-ից հետո մենք վարձակալական օֆիս ենք՝ երգի-պարի, տաշի-տմբլների, սպորտի:

9. Նորմալ է՞, որ ուսանողների շրջանում մի տարածված հումոր կա, թե ո՞ր մի ..ուհին…Արդյոք այդպիսի բարոյական կերպարով տնօրե՞նը պիտի կրթի ուսանողներին, որը չի իմանում, թե ինչ է կրթական համակարգը և կարևորը բիզնեսն է:

Եվ այսպես բազմաթիվ հարցեր…

Հ. Գ. Եվ ամեանակարևորը, թե ինչու ենք դեռևս գրում անանուն: Մենք նամակներով բազմիցս ենք դիմել Ձեզ հարգելի ԿԳ նախարար, թեժ գիծ ենք զանգել, բայց պատասխանները ու ոչ հետևողական լինելը չեն տալիս մեզ այն երաշխիքները, որ հետագայում կաջակցեք մեզ՝ գոնե տեր կանգնելով մեր իրավունքներին: Մշտապես եկել են մարդիկ, ովքեր կամ դաշնակցական են կամ աջակցում են նրան՝ սկսած ԿԳ վարչության պետերից, իսկ մենք ոչինչ, որ զրկվում ենք մեզ համար կարևոր թեկուզ մի քանի կոպեկից՝ ունենալով տասնամյակների մանկավարժական փորձ: Ուսուցիչն ու մանկավարժը հեղափոխությունից հետո սրա՞ն են արժանի»: