Ես զինվորական եմ և հրաման եմ կատարել․ Մովսես Հակոբյանը՝ 2008-ին Արցախից զորք բերելու մասին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Մովսես

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում անդրադարձել է 2008-ի մարտի իրադարձություններին ու Արցախից Հայաստան զորք բերելու հանգամանքին։

«Ես զինվորական եմ և հրաման եմ կատարել», -ասել է Մովսես Հակոբյանը։

Գեներալ Սամվել Կարապետյանի հարցաքննությունից պարզ էր դարձել, որ 2008-ի փետրվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի տարբեր ստորաբաժանումներից Հայաստան է բերվել նախ 300, այնուհետև 400 զինծառայող: Նույն հարցաքննության մեջ գեներալ Կարապետյանը նշում է, որ այդ ժամանակահատվածում հայկական կողմը Արցախում դիրքեր է կորցրել, որոնք հետագայում վերականգնել է:

Հարցաքննության հրապարակումից հետո հնչեցին հարցադրումներ, թե ինչու է զինվորը սահմանը թուլացնելու հաշվին բերվել Հայաստան:

Այդ օրերին Արցախի պաշտպանության նախարար, ներկայումս Հայաստանի պաշտպանության նախարարության Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը արձագանքում է, թե նախ պետք է հասկանալ՝ ինչո՞ւ են հրապարկվել նախքննության գաղտնիք համարվող նյութերը:

Նույն հարցաքննության մեջ Սամվել Կարապետյանը նշում է, որ ինքը հրահանգ է ստացել օպերատիվ շտաբից, սակայն չգիտի, թե այն որտեղ է տեղակայված եղել:

Մովսես Հակոբյանն ասել է, որ ինքը ևս տեղեկություն չի ունեցել օպերատիվ շտաբի մասին:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news