Հայաստանում Իրանի դեսպանը Հրաժեշտից առաջ հանդիպել է ԱԽ քարտուղարի հետ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

1

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Անվտանգության խորհրդի գրասենյակում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյյեդ Քազեմ Սաջջադիին՝ վերջինիս խնդրանքով:

Անվտանգության խորհուրդը տեղեկացնում է, որ դեսպան Սաջջադին, տեղեկացնելով իր պաշտոնավարման քառամյա շրջանի ավարտի և Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքների մասին, շնորհակալություն է հայտնել անցնող ժամանակահատվածում ՀՀ տարբեր գերատեսչությունների՝ ԻԻՀ դեսպանությանը ցուցաբերած աջակցության համար:

Ջերմ ու բարեկամական մթնոլորտում անցնող հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը հազարամյակների ընթացքում ապացուցել են բարձր մակարդակի քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերությունները պահպանելու ու զարգացնելու երկուստեք ցանկությունը:

Բարձր գնահատելով երկու երկրների ու ժողովուրդների փոխօգնության ու փոխգործակցության հարուստ պատմությունը՝ քարտուղար Գրիգորյանը նաև շնորհակալություն է հայտնել դեսպան Սաջջադիին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության տարիների ընթացքում իրականացրած աշխատանքի ու ցուցաբերած նվիրվածության համար և հաջողություն մաղթել վերջինիս նոր նշանակումներում:

Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է եղել առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելություններին, ինչպես նաև համատեղ ծրագրերին:

1

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news