Քչերը գիտեն, որ Հայաստանում մեքենաներ են արտադրվում. Սինանյանը հանդիպել է գործարարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

զարեհ սինանյան5444

Քչերը գիտեն, որ Հայաստանում մեքենաներ են արտադրվում: Հայրենիքում ամերիկյան ստանդարտներով ավտոմեքենա արտադրելու գաղափարի հեղինակն ամերիկահայ գործարար, բարերար Վահե Կարապետյանն է: Այսօր նրան ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Զրույցի ընթացքում գործարարը նշել է՝ բազմաֆունկցիոնալ մեքենաներում տեղադրված է շարժական սառնարան, խոհանոց, բժշկական լաբորատորիա, գրադարան։ Այժմ գործարանում արտադրվող 43 մեքենաներից 18-ն արդեն պատրաստ են: Հյուրը շեշտել է՝ որոշ օրենսդրական բացեր և արգելքներ խանգարում են ներդրողներին, առաջարկել է լուծումներ: