Օգոստոսին Սոչիում կայանալիք՝ Պուտին-Ռոհանի-Ալիև հանդիպումը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

սոչի

«РИА Новости» գործակալությունը, հղում անելով ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին, գրում է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Հասան Ռոհանիի հանդիպումը հետաձգվել է։

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների գագաթնաժողովը, որը նախատեսվում էր անցկացնել այս շաբաթ, հետաձգվել է՝ տեխնիկական պատճառներով», - ասել է Պեսկովը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ նախագահների առաջիկա հանդիպումը տեղի կունենա  օգոստոսին Սոչիում: