Իմ ու Աշոտյանի նկարով հակաքարոզչություն են անում, Խաչատրյան Գագոյի հետ ախպերություն անում

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

«Գագիկ Խաչատրյանը Հայաստանում հայտարարված թիվ 1 թալանչին է եղել, ո՞ւր է հիմա»,-24TV-ի հետ զրույցում հարց է հնչեցրել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա նշել է՝ իր և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի լուսանկարով հակաքարոզչություն են անում, բայց «Խաչատրյան Գագոյի հետ ախպերություն անում»:  

Բացի դրանից, ըստ Մարուքյանի, որևէ մեկը որևէ բան չգիտի Գագիկ Բեգլարյանի, Միհրան Պողոսյանի մասին, որևէ մեկը չգիտի՝ ինչպե՞ս փախան:

Պատգամավորը խոսել է նաև դատական համակարգի մասին՝ նկատելով, որ   դատավորները, որոնք ինչ ասես, արել են նախորդ ռեժիմի ժամանակ, բայց այսօր իշխանությանը հլու հնազանդ են, ընտիր դատավորներ են դարձել: Եվ եթե իշխանությունը դատավորներին մեկումեջ անելով է ընտրելու, դա չի կարող դրական փոփոխություն բերել:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։