Ամերիկյան «Օսկար» մրցանակաբաշխությունը 2020-ին էլ կարող է վարող չունենալ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Օսկար

2020 թվականի փետրվարի 9-ին կայանալիք «Օսկարի» մրցանակաբաշխությունը այս անգամ ևս կարող է առանց վարողի մնալ։ Այդ մասին հայտնել է Ամերիկյան կինոակադեմիայի նոր նախագահ Դևիդ Ռուբինը։

«ABC»-ի հետ Դևիդ Ռուբինը զրույցում ասել է, որ ամեն բան անելու են հեռարձակման համար լավագույն լուծումը գտնելու համար։

Ամերիկյան կինոակադեմիայի նախագահ նաև հայտնել է, որ շոուի ֆորմատում լուրջ փոփոխություններ չեն լինելու, քանի որ նախորդ տարվա շոուն լուրջ հաջողություններ է ունեցել։