Իսպանիայում կայծակի հարվածից 40 անվավոր տուն Է բռնկել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

.

Կայծակի հարվածից բռնկած հրդեհը 40 ավտոկցանք (անվավոր տներ) Է ոչնչացրել իսպանական Կատալոնիայի կայանատեղիում: Ինչպես հայտնել Է Elperiodico.es-ը, արտակարգ պատահարը տեղի Է ունեցել Ժիրոնայի նահանգի Վենտալիո մունիցիպալիտետում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կրակը 1,5 հազար քառակուսի մետր տարածք Է ճարակել: Հրդեհաշիջմանը ներգրավվել Է վեց հրշեջ հաշվարկ: Նշվում Է, որ նախօրյակին ամպրոպով ուղեկցվող հորդառատ անձրեւներ են տեղացել Կատալոնիայի մի շարք շրջաններում, ինչը հանգեցրել Է փողոցների հեղեղման եւ տրանսպորտի երթեւեկության խափանումների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: