Հայաստանը հետամնաց երկիր է, Զիմբաբվեում այսօր ավելի լավ քաղաքներ կան. Ստեփան Փարթամյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

«Ես Հայաստանը չեմ ծաղրում, ես հայի տգետ տեսակին եմ ծաղրում», - այդ մասին 24TV-ի եթերում ասել է հաղորդավար, պրոդյուսեր Հայկական արվեստներ ընկերության հիմնադիր ղեկավար Ստեփան Փարթամյանը:

«Մեր ազգի մեջ տգետներն ավելի շատ են քան խելոքները, և ես կոպտում եմ հաճախ մարդկանց, ինչպես Ջիվանին է ասում, որ խելքի աշենան։ Եվ այսպիսի մի բան էլ կա ի վերջո, հայերը սիրում են, երբ իրենց կոպտում ես, դրա մասին վկայում է նաև հենց մեր պատմությունը», - ասել է հաղորդավար-պրոդյուսերը:

Հաղորդման ընթացքում Փարթամյանն անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին, ինչպես նաև Հայաստան-սփյուռք գործակցությանը, դրա դերին ու նշանակությանը:

Մանրամասները՝ տեսանյութում: