Իրանը դեմ է Կասպից ծովում գազատարի կառուցմանը․ այն կարող է վնասել տարածաշրջանի էկոլոգիային

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

գազատար

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը գրում է, որ Իրանը դեմ է Կասպից ծովում գազատարի կառուցմանը, քանի որ դա կարող է լուրջ վնաս հասցնել տարածաշրջանի էկոլոգիային: Այդ մասին հայտարարել է իրանական «National Gas Company» ընկերության ներկայացուցիչ Բեհրուզ Նամդարին։

«Գազատարի կառուցումը Կասպից ծովի արևելքից արևմուտք կարող է լրջորեն վնասել տարածաշրջանի էկոլոգիային… Իրանը դեմ է այդ կառուցմանը»,- հայտարարել է Նամդարին՝ ելույթ ունենալով Կասպիական տնտեսական համաժողովում:

Նա նաև հիշեցրել է, որ Իրանը հարեւաններին առաջարկել է համաշխարհային շուկա գազ մատակարարելու համար օգտվել իր ենթակառուցվածքից՝ գազատարներից և տերմինալներից: