Արարատի մարզում բախվել են հոր և որդու վարած Mercedes-ները. վիրավորներից մեկը 5 տարեկան է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

.

Օգոստոսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երան-Երասխ ավտոճանապարհի Այգավան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի Զորակ գյուղի բնակիչներ, 35-ամյա Հրայր Դավթյանի վարած Mercedes E320 մակնիշի 34 CC 300 համարանիշի և 60-ամյա Ջենրիկ Դավթյանի վարած Mercedes C180 մակնիշի 35 DV 209 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, Եղվարդ քաղաքի բնակիչներ, 29-ամյա Նաիրա Համբարձումյանը և 5-ամյա Է. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն: 

Աղբյուրի տեղեկություններով՝ Mercedes-ների վարորդները հայր ու որդի են: