Իշխանությունում ոմանք զարմացած են ԱԽ քարտուղարի «տրանսֆորմացիաներից»․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

17582_Armen_Grigoryan_M

«Հրապարակ»-ը գրում է․

«Իշխանության մեջ ոմանք զարմացած են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի «տրանսֆորմացիաներից»:

Եթե մինչ հեղափոխությունը նա մոլի հակառուս էր և կարծում էր, որ Պուտինի երկարատև նախագահությունը խանգարում է Ռուսաստանի բնականոն զարգացմանը, ապա այսօր ամեն պատեհ առիթով, անգամ օտարերկրյա դեսպանների հետ հանդիպումների ժամանակ ռուսամետ է ներկայանում և նույնիսկ հայտարարում, որ ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևն իր ընկերն է: 

Երեկ, ի դեպ Երևան է ժամանել Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը, որը պետք է հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և «աշխատանքային քննարկում» ունենա ՀՀ ԱԽ-ի հետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news