Իշխա­նությունները «բարտեր» են առաջարկում ՍԴ դատավորներին․ ինչի՞ մասին է խոսքը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

իշխոնություններ

«Հրապարակ»-ը գրում է․

«Օրենսդրական փոփո­խություններով իշխա­նությունները յուրօրինակ «բարտեր» են առաջարկում ՍԴ դատավորներին՝ հրաժարականի դիմաց աշխատավարձ և սոցերաշխիքներ: Իսկ նախագծում նշված ժամկետը՝ հոկտեմբերի 31-ը, պատահական չէ ընտրված, իշխանությունների նման շտապողականությունը պայմանավորված է Ստամբուլյան կոնվենցիա­յի վավերացման խնդրով: 

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը եվրոպական կառույցներին երաշխա­վորել է, որ ԵՄ ֆինանսավորման դիմաց Հա­յաստանը մինչև աշնան սկիզբը կվավերացնի կոնվենցիան: Եվ քանի որ, համաձայն օրենքի, նախքան ԱԺ-ում վավերացումը, ՍԴ-ն պետք է դրա վերաբերյալ գնահատական տա, իշխա­նությունը մտահոգություն ունի, որ ՍԴ-ն կարող է հակասահմանադրական ճանաչել կոնվենցիան՝ տապալելով իրենց ծրագրերը: Այդ պատճառով էլ մինչ այս պահը կոնվենցիան չի ուղարկվել ՍԴ, և ամեն ինչ արվում է, որ մինչ դրա ՍԴ գնալը դատա­վորների կազմը փոփոխված լինի և կառավարելի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: