Արարատի մարզում բախվել են Lada-ն ու բեռնատար ЗИЛ-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

օդ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, բախվել են Lada մակնիշի 36 GD 428 համարանիշի և ЗИЛ մակնիշի 34 AF 194 համարանիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա՝ վնասելով այն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վիրավորներին տեղափոխել են Մասիսի հիվանդանոց։

Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն է իրականացվում ՃՈ աշխատակիցների կողմից: