Բորիս Ջոնսոնը մտադիր է խստացնել վտանգավոր հանցագործությունների պատժաչափերի ժամկետները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

Բորիս Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է խստացնել մի շարք վտանգավոր հանցագործությունների իրական պատժաչափերի ժամկետները։ Այս մասին գրում է The Sunday Telegraph-ը։

Ըստ հրապարակման՝ Ջոնսոնը մտադիր է հրավիրել իր նստավայր ոստիկանապետներին եւ արքայական դատախազներին, նախկին դատավորներին եւ բանտերի ղեկավարներին ու քննարկել մի շարք կարեւոր հարցեր, որոնցից մեկն էլ վտանգավոր հանցագործներին պատժաչափի կեսի կրելուց հետո ինքնաբերաբար ազատ արձակման պրակտիկային վերջ դնելու հարցն է։