Մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

Օգոստոսի 5-ից հանրապետությունում մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:
Օգոստոսի 5-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 11.167.2 կգ կանեփի վայրի աճած զանգված:

Տնամերձ 51 հողամասից հայտնաբերվել է կանեփի 26.256 բույս:
Կատարված բացատրական աշխատանքի արդյունքում կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 905փամփուշտ, 12 նռնակ, նռնակի 10 պայթուցիչ, 9 ատրճանակ, 1 հրազեն, 3 հրացան և ինքնաձիգի 2 պահունակ: 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 22 հետախուզվող:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 620.54 գրամ «մարիխուանա», 4.6 գրամ «մեթամֆետամին», 2 գրամ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոցներ և «տրամադոլ» տեսակի հոգեմետ 2 դեղահաբ:
Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է: