ԱՄՆ-ը խստացնում է գրին քարտերի տրամադրման կարգը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

օդ

ԱՄՆ-ի իշխանությունները որոշում են ընդունել խստացնել գրին քարտերի տրամադրման կանոններն այն օտարերկրացիների համար, որոնք ապագայում կարող են նպաստների կարիք ունենալ: Համապատասխան փաստաթուղթը հրապարակված Է ԱՄՆ-ի Դաշնային գրանցամատյանի կայքում։

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությանը կից Քաղաքացիության եւ ներգաղթի հարցերի ծառայության տնօրեն Քեն Կուչինելիի խոսքով՝ օրենսդրական փոփոխությունը երաշխիք է, որպեսզի հնարավորինս քիչ օտարերկրացիներ գտնվեն պետության խնամակալության ներքո:

Նոր փաստաթղթում ձեւակերպված Է այն մարդու հստակ սահմանումը, ով կգտնվի պետության խնամակալության տակ և այդ կատեգորիային կդասվեն այն անձինք, ովքեր մեկ կամ ավելի անգամ նպաստ են ստացել  36-ամսյա ժամանակահատվածում: