Թուրքիան ակնկալում է, որ այս տարի Սուրբ Խաչում պատարագին ավելի շատ մարդ կմասնակցի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

օդ

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 2010թ. ի վեր Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ իրականացվում է պատարագ տարին մեկ անգամ, գրում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության Վանի նահանգային կառույցի ղեկավար Մուզաֆֆեր Աքթուղը հայտնել է, որ արդեն սկսվել են սեպտեմբերի 8-ին կայանալիք պատարագի նախապատրաստական աշխատանքները և Թուրքիան ակնկալում է, որ այս տարի պատարագին ավելի շատ մարդ կմասնակցի, քան նախորդ տարի:

Հիշեցնենք, որ Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվել էր 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից հետո հայ համայնքը տարին մեկ անգամ սեպտեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը այնտեղ պատարագ մատուցելու թույլտվություն էր ստացել։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news