Մսի պահածո՝ 52 տոննա, 35 տոննա ձկան պահածո, 40 տոննա շաքարավազ. օգնություն՝ Սիրիային

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների համատեղ որոշմամբ Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվեց Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից տրամադրված հերթական մարդասիրական օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Օգնությունը ուղարկվել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցների հաշվին:

Մարդասիրական օգնությունը նախատեսված է Սիրիայի բնակչության համար, որը տուժել է ռազմական կոնֆլիկտի հետեւանքով:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը 9 բեռնատարներում բեռնված մարդասիրական օգնությունը ճանապարհել է դեպի Սիրիա:

Այն պարունակում է մսի պահածո՝ 52,5 տոննա, ձկան պահածո՝ 35 տոննա, 40 տոննա շաքարավազ, ինչպես նաեւ չոր օրապահիկ՝ մոտ 14,5 տոննա քաշով:

Հայկական եւ ռուսական կողմերի ներկայացուցիչները մարդասիրական օգնությունը հանձնելու են Սիրիայի կարմիր մահիկի ներկայացուցչությանը, որի միջոցով էլ պետք է իրականացվի հետագա բաշխումը: