ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը և հայազգի աշխարհահռչակ երաժիշտ, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Սերժ Թանկյանն այս շաբաթ հանդիպել են ԱՄՆ-ում և միասին քննարկել հիմնադրամի գործունեությանն առնչվող հարցեր, ապագա անելիքներ։ Այդ մասին տեղեկացնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը: