Դատական հայց՝ Արսեն Թորոսյանի դեմ․ պահանջն ուղիղ եթերի հայտարարությունները հերքելն է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

Արսեն

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» քաղաքացիական հասարակական կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի: Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Ըստ հայցադիմումի՝ հայցվոր Գևորգ Գրիգորյանի ներկայացուցչի կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ 07.05.2019 թվականին ֆեյսբուքյան անձնական էջի ուղիղ եթերի ժամանակ զրպարտություն համարվող տեղեկատվությունը հրապարակայնորեն հերքելու և վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելու պարտավորեցման պահանջների մասին:

Հիշեցնեն, որ ուղիղ եթերի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատվաստումների դեմ ելույթ ունեցողներին անվանել է «շահադիտական նպատակներով մեր ազգաբնակչության առողջությունը վտանգի տակ դնողներ»:

Ըստ «Դատածեքս»-ի` Թորոսյանի դեմ հայցը հետ է վերադարձվել դրանում առկա որոշ սխալներ շտկելու պատճառով: 

Տեսանյութեր

Live

Լրահոս