Տիգրան Սարգսյանը ղրղզական լրատվամիջոցի հետ հարցազրույցի շրջանակում խոսել է ԵԱՏՄ օրակարգից

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ղրղզական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի շրջանակում խոսել է ԵԱՏՄ առավելությունների մասին:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ բոլոր ոլորտներում կան ինտեգրացիոն թվային ծրագրեր, որոնք պետք է համատեղ իրագործեն: Հարցին՝ որո՞նք են այդ ծրագրերից առավել արդիականը, Սարգսյանը պատասխանել է՝ աշխատանքային միգրացիան։

«Աշխատանքային միգրացիան ինչպես Ղրղզստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիների համար խնդիր է: Գաղտնիք չէ, որ բազմաթիվ ղրղզներ ու հայեր ապրում են Ռուսաստանում և աշխատում ռուսական շուկայում: Ի՞նչ պայմաններ ենք նրանց համար ստեղծում, ինչպե՞ս են աշխատանք նրանք գտնում, բացի այդ առաջին բուժօգնությունը. բոլոր այս հարցերը բազմաթիվ մեր հայերնակիցների համար կարևոր են: Այս հարցերի լուծումն անշուշտ տալիս է դրական արդյունք: Ռուսաստանում աշխատանք ունենալու համար այսօր պետք չէ փոխել քաղաքացիությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահն անդրադարձել է նաև կենսաթոշակային համակարգի վերաբերյալ պայմանավորվածություններին և տեղեկացրել, որ Ղրղզստանի քաղաքացիները չեն կորցնի կենսթոշակի հաշվարկման կարգը: