Ռոնալդուն ասել է, թե ինչով է ինքը տարբերվում Մեսսիից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

օդ

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ինչով է ինքը տարբերվում «Բարսելոնայի» խաղացող Լիոնել Մեսսիից:

«Տարբերությունն այն է, որ ես խաղացել եմ տարբեր ակումբներում և տարբեր թիմերի հետ եմ հաղթել Չեմպիոնների լիգան։ Ես այս մրցաշարի լավագույն ռմբարկուն էի վեց անգամ անընդմեջ։ Քիչ ֆուտբոլիստներ են հինգ անգամ հաղթել Չեմպիոնների լիգան։ Մեսսին հիանալի ֆուտբոլիստ է։ Նրան կհիշեն ոչ միայն հինգ «Ոսկե գնդակների», այլ նաև այն բանի համար, որ նա, ինչպես և ես, տարեցտարի ավելի լավն է դառնում», - Ռոնալդուի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Մեսսին և Ռոնալդուն պատմության միակ ֆուտբոլիստներն են, որոնք նվաճել են «Ոսկե գնդակի» տիտղոսը հինգ անգամ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news