Ջրի որակի ու ծավալների մոնիտորինգը կեղծված է եղել. Արթուր Աթոյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 29, 24News

Thumbnail

«Ջուրն անխղճորեն օգտագործում են տարբեր նպատակներով, և, որպես կանոն, երկրի և հասարակության համար առանց որևէ էական օգուտի»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը։ 

«Ջուրը մեզ համար համազգային սեփականություն է և ռազմավարական ռեսուրս։ Մի քանի հանցավոր խմբեր, գործելով ստվերում, յուրացրել են հսկայական նյութական ռեսուրսներ»,–կարծում է Աթոյանը։

Ըստ փորձագետի՝ ՀՀ–ն լուրջ խնդիրներ ունի՝ կապված ջրի պակասի հետ։ Դա վերաբերում է ինչպես ձկնաբուծությամբ զբաղվող մասնավոր ձեռնարկություններին, այնպես էլ ՀԷԿ–երին։

«Բնապահպանության նախարարությունը ռոբոտացման քաղաքականություն է վարում, որըոչ արդյունավետ է, կոշտ և նույնիսկ կոպիտ։ Հատկապես սա վերաբերում է ջրի օգտագործման թույլտվություն տալու հարցին»-ասել է Աթոյանը և հավելել, որ ՀՀ–ում ջրային ռեսուրսների պատշաճ կառավորում ու վերահսկողություն չի իրականացվում։

Ըստ փորձագետի՝ ջրի որակի ու ծավալների մոնիտորինգը կեղծված է եղել և չի համապատասխանել իրականությանը.

«Մենք ունենք օրենսդրություն, որով այդ ամենը կարգավորվում է, բայց այն պարզապես չի գործում»,–ասել է Աթոյանը։