Ռուս զբոսաշրջիկների համար Հայաստանը Վրաստանի այլընտրանքն է. «Արգումենտի ի ֆակտի»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

օդ

Ռուսաստանյան «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը ռեպորտաժ է պատրաստել, որտեղ Հայաստանն անվանել է Վրաստանի այլընտրանքը, ուր կարելի է «կովկասյան գինի և չաչա խմել, խորոված ու լավաշ ուտել…»։

«Հայկական խոհանոցի հարստության մասին կարելի է մեծ գիրք գրել և ոչ մեկը։ Առաջարկում ենք կենտրոնանալ Հայաստանի ամենանշանակալի և հետաքրքիր ճաշատեսակների ու ըմպելիքների վրա։ Ժամանելով այս երկիր՝ դուք չեք տեսնի բազմաթիվ խինկալիներ ու խաչապուրիներ, ինչպես Վրաստանում։ Հայերի խոհանոցը բոլորովին այլ է, թեև շատ դեպքերում պատրաստվում է նույն մթերքով, ինչը կա նաև հարևանների մոտ»,- ասված է ռեպորտաժում։

«Արգումենտի ի ֆակտի»-ն նաև խորհուրդ է տալիս Հայաստանում գինի խմել։ «Խաղողի հիմնական հայկական սորտերն են արենին ու ոսկեհատը։ Դրանցից շատ հետաքրքիր, հագեցած և բուրավետ գինիներ են պատրաստվում։ Եվ եթե հայկական գինի եք փորձելու, ավելի լավ է սկսել հենց այդ սորտերից»,- ասված է նյութում։