ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
«Russia Today»-ը տեղեկացնում է, որ ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին Բալթյան ծովի չեզոք ջրերի վրայով թռչելիս, սակայն ռուս նախարարի ինքնաթիռն ուղեկցող Սու-27 կործանիչների օդաչուները թույլ չեն տվել՝ հետ մղելով այն:
Հաղորդվում է, որ Շոյգուի ինքնաթիռը, որում գտնվել է նախարարը, Կալինինգրադից ուղևորվում էր Մոսկվա՝ Բալթյան նավատորմի ծովային ավիացիայի երկու կործանիչների ուղեկցությամբ: