Վալերիյ Օսիպյանն ու ՉԺՀ դեսպանը քննարկել են ոստիկանության համակարգի բարեփոխումները

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

.

Օգոստոսի 13-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանը կարևորել է հայ-չինական սերտ հարաբերությունները, որի շրջանակում ակտիվ համագործակցություն կա երկու երկրների իրավապահ կառույցների միջև:
Ոստիկանության պետը խոսել է ոստիկանության համակարգում տեղի ունեցող բարեփոխումների մասին: Կողմերը քննարկել են նոր ստեղծվելիք օպերատիվ կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը վերաբերող հարցեր:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Թիան Էրլունը նշել է, որ ավելացել է Հայաստան մեկնող չինացի զբոսաշրջիկների թիվը: Նրանց անվտանգ հանգիստն ապահովում են հայ ոստիկանները, որոնց ծառայությունը չափազանց կարևոր և գնահատելի է:
Հանդիպմանը Թիան Էրլունը ներկայացրել է դեսպանության նորանշանակ ռազմական կցորդին: 
Վալերիյ Օսիպյանը շնորհավորել է նրան՝ պատասխանատու պաշտոնի նշանակվելու կապակցությամբ ու մաղթել բարի և արդյունավետ ծառայություն:

ՀՀ ոստիկանության պետը ջերմ բարեմաղթանքներ ու շնորհակալական խոսքեր է փոխանցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նախորդ ռազմական կցորդին, որն ավարտել է ծառայությունը Հայաստանում:

Նա Վալերիյ Օսիպյանի հրամանով պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, որը հանձնվեց դեսպանին: 
Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Տեսանյութեր

Live

Լրահոս