Համլետ Ղուշչյանի և Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ քրգործի վարույթը կասեցվել է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

Համլետ

Հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանի և ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ քրգործի վարույթը կասեցվել է։ Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնում է Քննչական կոմիտեն։

Վարույթը կասեցվել է Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, համաձայն որի՝ գործով ներգրավվող մեղադրյալը հայտնի չէ։ 

Ավելի վաղ գրել էինք, որ Ղուշչյանը լրատվամիջոցներով հայտարարել էր, որ Աժ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը առևանգել է իրեն և ատրճանակը պահել ճակատին։

Ղուշչյանի հայտարարության հիման վրա հարուցվել է քրգործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 131 և 34-131 հոդվածների հիման վրա (առեւանգում եւ առեւանգման փորձ):

Հարուցված քրեական գործի շրջանակում  հարցաքննվել էին Համլետ Ղուշչյանը և Սամվել Ալեքսանյանը, սակայն գործով մեղադրյալ չէր ներգրավվել։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news