Փրկարարաները մարել են գազի արտահոսքի հետևանքով բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

.

«911» ծառայությունը օգոստոսի 13-ին, ժամը 14:32-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի Գրիբոյեդովի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի գազի բալոնից առկա է արտահոսք: Ինչպես ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարանի բաց պատշգամբում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով, որը մարվել է տեղի ուժերով: Այրվել է գազի բալոնից արտահոսած գազը:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը: