Ուժեղացված ծառայություն Ջերմուկում․ կան բերման ենթարկվածներ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

Օգոստոսի 10-ից 11-ը ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի ծառայողները ոստիկանության Ջերմուկի բաժին են բերման ենթարկել նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված 4 անձ:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։ Նրանց հետ տարվել են պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքներ:

Երսագողության եւ ապօրինի ծառահատման դեպքերը կանխելու եւ հայտնաբերելու նպատակով շրջայցեր են կատարել վարչական տարածքի ջրային եւ անտառային գոտիներում: