«Իմ քայլի» 40 պատգամավոր դեմ է Ստամբուլյան կոնվենցիային․«հայու գենն» է խոսում․«Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

1

«Հրապարակը» գրում է.

«Ստամբուլյան կոնվենցիային նվիրված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ իրա­վիճակ է փոխել, մեր աղբյուրների հավաստմամբ՝  կոնվենցիայի վավերացում տեղի չի ունենա: Ավելին՝ անգամ ԱԺ օրակարգ չի բերվի: Իշխանական պատգամավորները նախարարի հետ հանդիպմանը հուժկու ընդվզել են՝ ասելով, թե ամեն ինչ կարելի է սղղացնել, բայց ոչ «հայու զենի» հետ կապված նուրբ հարցերը: 

«Ինձ ամեն օր իմ ընտրողները հարցնում են՝ ինչ եք անելու գոմիկների օրենքի հետ, ես ինչ պատասխան եմ տալու, դա կլինի մեր վերջը»,- ասաց իշխանա­կան պատգամավորներից մեկը: Գաղտնիք չէ, որ կոնվենցիայի վավերացման հետ կապված՝ իշխա­նական բուրգում տարաձայնություններ կան:

Ըստ որոշ լուրերի՝ իշխանական մոտ 40 պատ­գամավոր դեմ է կոնվենցիային: Եվ նրանք չեն էլ թաքցնում դա: Նախարարի հետ հանդիպմա­նը մի քանիսը բացահայտ հակադրվել են, որ չեն մասնակցի քվեարկությանը, և հույս ունեն, որ կոնվենցիայի վավերացումն առժամանակ կերկարաձգվի:

Հատկապես, որ, ինչպես իշխա­նական մեր աղբյուրը պնդեց, քննարկվել է նաև դրա սահմանադրականության հարցը, քանի որ ամրագրված որոշ դրույթներ հակասում են Հա­յաստանի Սահմանադրությանը: Խոսքը, մասնա­վորապես, ամուսնության ձևակերպման հետ է կապված: Մայր օրենքը սահմանում է երկու սեռի ամուսնություն, մինչդեռ կոնվենցիայում նրբորեն ձևակերպված է նաև երրորդ սեռը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: