Փոքր Վեդի-Խոր Վիրապ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա էր գազի արտահոսք

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

1

Օգոստոսի 14-ին, ժամը 01:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի-Խոր Վիրապ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 38-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Գոռ Ս., ծնված 1991 թ.), «Toyota Camry» (վարորդ` Արտակ Հ., ծնված 1988 թ.) և «Kia» (վարորդ՝ Ազատ Հ., ծնված 1978 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Kia» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: