Ողբերգական ավտովթար՝ Կրասնոդարում․ մեքենան մասերի է բաժանվել, 5 մարդ զոհվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 14, 24News

ավտովթար

Ռուսաստանի Դաշնության  Կրասնոդարի երկրամասում այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտովթարը տեղի է ունեցել Տեմրյուկ-Կրասնոդար-Կրոպոտկին ավտոճանապարհին, որտեղ միմյանց են բախվել Opel Zafira և Hyundai Genesis մակնիշի ավտոմեքենաները:

Նշվում է, որ բախումն այնքան ուժգին է եղել, որ մեքենաները մասերի են բաժանվել:

ավտովթար

Վթարի հետևանքով 5 մարդ մահացել է, որից 2-ը՝ երեխա, 6 վիրավոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է:

Բոլոր մահացածները գտնվել են Opel Zafira մակնիշի ավտոմեքենայում:
.