Օգոստոսի 7-ին Կիևյան կամրջից ցած նետած 24-ամյա աղջիկը մահացավ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

Օգոստոսի 13-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 24-ամյա Ա. Ա.-ն, որը հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 7-ին Կիևյան կամրջից ինքնասպանության փորձ կատարելուց հետո։ Այդ մասին տեղեկանում ենք  shamshyan.com-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմանում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի է իրեն ցած նետել։

Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկները, ոստիկանության  ծառայողները և փրկարարները կարողացել էին վիրավորին՝ 24 տարեկան աղջկան, տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news