Մարությանը լավ հասկանում է, որ 81%-ի մեկ տոկոսն էլ իրենը չէ. Մանվել Ղումաշյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 29, 24News

 Դասական առումով Հայաստանում քաղաքական դաշտը ոչնչացված է։ Այդ մասին 24News- ի հետ զրույցում ասել է վերլուծաբան Մանվել Ղումաշյանը՝ նշելով, որ Երևանի ավագանու ընտրության արդյունքը դրա վառ ապացույցն է, նույնիսկ իշխանական կուսակցությունն առ ոչինչ է առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Նրա կարծիքով՝ «Իմ քայլը» դաշինքը, որն ավագանու ընտրություններում ստացավ ձայների գրեթե 82 %-ը, հստակ հասկանում է, որ դրա նույնիսկ մեկ տոկոսն իրենը չէ։