Վանաձորի ՀՀԿ-ական նախկին քաղաքապետը մշակույթի տունը վաճառել է բարեկամին․ Լոռու մարզպետ

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

1

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում փաստաթուղթ է հրապարակել և «ԼՈՌԻՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ» վերտառությամբ հետևյալ գրառումն արել․

«Էռնեստ Գևորգյանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի քրոջ ամուսնու' Տիգրան Պապանյանի փեսան է: Տիգրան Պապանյանը երկար տարիներ աշխատել է Վանաձորի քաղաքապետարանում որպես քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետ: Ինչպես ասում են, բոլոր համընկնումները պատահական են: Վանաձորցիներից, լոռեցիներից զավթվածը, խլվածը ետ ենք վերադարձնելու, պարոնայք: Այլընտրանք չկա. կամ կամովին, կամ օրենքի ուժով:
Սիրելի լոռեցիներ, մարզում առկա նմանատիպ խնդիրներով զբաղվելու եմ շարունակաբար ու հետևողականորեն: Նմանատիպ բոլոր փաստերը հերթականությամբ ներկայացնելու եմ լոռեցիների դատին, ապա և, անհրաժեշտության դեպքում, նաև համապատասխան մարմիններին:
Հ.Գ. Ի դեպ, կից նկարում կարող եք տեսնել նաև այս որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամների անունները»:

1