Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի համանախագահին

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

1

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին եւ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Այս մասին հայտնում են Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել տարիներ ի վեր կազմակերպության կողմից կատարված աշխատանքի համար եւ կարեւորել Ամերիկայի հայկական համագումարի՝ համահայկական օրակարգի հարցերը բարձրաձայնելուն ուղղված գործունեությունը:

Վան Գրիգորյանը փոխվարչապետին ներկայացրել է կազմակերպության առկա ծրագրերը եւ արդեն իսկ ուրվագծված հետագա քայլերը:

Այնուհետեւ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի զարգացման ռազմավարության առանցքային գաղափարների եւ երկրում նախատեսված բարեփոխումների հիմնական ուղղությունների շուրջ: