Արման Նահապետյանին արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհվել

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

1

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ծառայողական պարտականություններն ու առաջադրանքների պատշաճ կատարելու, առանձնակի ցուցանիշներ ապահովելու, 2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում բարձր մասնագիտական հմտություններ ցուցաբերելու համար  արդարադատության առաջին դասի խորհրդականի արտահերթ  դասային աստիճան է շնորհել Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ Արման Նահապետյանին:

ՔԿ նախագահը  շնորհավորել է  Նահապետյանին՝ արտահերթ դասային աստիճան ստանալու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար: