Ոստիկանության 6-րդ վարչության պետը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արսեն Այվազյանին ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակելու մասին։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Արսեն Այվազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասված է վարչապետի որոշման տեքստում։

Նշենք, որ Արսեն Այվազյանը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետն էր, մինչ այդ զբաղեցնում էր Արմավիրի ոստիկանապետի պաշտոնը: