Զարեհ Սինանյանը 5 օրով կմեկնի Կիպրոս

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 14, 24News

զարեհ սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը օգոստոսի 26-30-ը կլինի Կիպրոսի Հանրապետությունում` մասնակցելու Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի բացման արարողությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության e-gov.am պաշտոնական կայքում:

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2019 թվականի օգոստոսի 26-30-ը ներառյալ գործուղել Կիպրոսի Հանրապետություն (քաղ. Նիկոսիա)՝ Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի բացման արարողությանը մասնակցելու նպատակով»,- նշված է որոշման տեքստում: