Սոչիում փոթորիկ է լինելու. բնակիչներն ու զբոսաշրջիկները նախազգուշացվել են

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

սոչի

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով քաղաքային իշխանությանը, հաղորդում է, որ Սոչիում 37 աստիճան ուժեղ շոգի պատճառով փոթորկային նախազգուշացում է հայտարարվել:

Ըստ Քաղաքացիական պաշտպանության վարչության հաղորդման՝ հանգստավայրի տարածքում ուժեղ շոգ է սպասվում:

«Ուշադրությո՛ւն: Փոթորկային նախազգուշացում: Առաջիկա 3 ժամերին և մինչև օգոստոսի 14-ի օրվա վերջը, ինչպես նաև օգոստոսի 15-ի օրվա ընթացքում հնարավոր է օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում: Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +37 С», - նշվում է հաղորդագրության մեջ:

Փրկարարները բնակիչներին և զբոսաշրջիկներին հորդորել են խուսափել արևի տակ երկար գտնվելուց, պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, խարույկներ չվառել դրա համար չնախատեսված վայրերում: