ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ խորհրդակցություն է հրավիրվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 14, 24News

Carayoxakan_xorhrdakcutyun_14.08.19.5d53cec541f29

Արցախի Պաշտպանության նախարարության, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ օգոստոսի 14-ին  տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝  նվիրված բարոյահոգեբանական ապահովման ոլորտում առկա հիմնախնդիրներին ու դրանց լուծման ուղիներին: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Ծառայողական խորհրդակցությանը, որին ներկա էին բանակի հրամանատարի տեղակալները, միավորումների, զորամասերի ու առանձին ստորաբաժանումների հրամանատարներն ու նրանց տեղակալները, բանակի հրամանատարը հանգամանորեն անդրադարձել է բանակում անընդունելի բռնարարքներին, դժբախտ պատահարներին ու անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի ունեցող դեպքերին՝ նշելով, որ չնայած իրականացվող հսկայածավալ աշխատանքներին, ոլորտում դեռևս կան անելիքներ:

Ընդհանրացնելով զինվորական կոլեկտիվներում տեղ գտնող անցանկալի երևույթներն ու դրանք ծնող պատճառները` գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ոլորտում առկա թերացումների վերացման վերաբերյալ համապատասխան պաշտոնատար անձանց տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: