Ուրուգվայում բնակվող հայ ծերերը երազում են Մարաշը տեսնել, նոր մեռնել․Գարո Փայլանի գրառումը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

1

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում Ուրուգվայում բնակվող հայ ծերունիների հետ լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ նրանց երազանքն է` մինչև մեռնելը տեսնել Մարաշը:

«Աշխարհի մյուս ծայրում` Ուրուգվայում, Արևմտյան Հայաստանի 20 հազար հայ է բնակվում: Նրանցից են այս երեք քույր և եղբայրը, որոնց մեծագույն երազանքն է տեսնել Մարաշը, նախքան կկնքեն մահկանացուն: Մարաշեցինե՜ր, իրականացնենք նրանց երազանքը»,- գրել է Փայլանը: