Նախագահությունն ինձ արժեցել է մի ողջ կարողություն․ Թրամփը 3 տարում 5մլրդ դոլար է կորցրել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

1

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախագահության երեք տարիներին կորցրել է 3-5 մլրդ դոլար, հաղորդում NBC news-ը:

Ծախսերի մեծ մասը, Թրամփի ասելով, փաստաբանների հոնորարներն են, որոնց նա ստիպված է վճարել, որպեսզի պաշտպանեն իրեն տարբեր դատական գործերում:

«Նախագահությունն ինձ արժեցել է մի ամբողջ կարողություն... Հավանաբար 3 միլիարդից մինչև 5 մլրդ դոլար: Սակայն դա այնքան էլ էական չէ, երբ մենք հիանալի գործ ենք կատարում»,- ասել է Թրամփը՝ Shell նավթաքիմիական գործարանում ելույթի ժամանակ:

ԶԼՄ-ները նշում են, որ նախագահի հայտարարությունը ստուգելու հնարավորություն չկա, քանի որ նա չի հրապարակել իր հարկային հայտարարագիրը, իսկ նախկինում հաճախ է չափազանցրել իր ունեցվածքի չափերը:

Թրամփը հայտնել է, որ իրեն դատի են տվել նույնիսկ իր ունեցվածքի համար, մինչդեռ «ոչ ոք ուշադրություն չի դարձնում այն փաստի վրա, որ Օբաման իր գրքի համար ստացել է 60 մլն դոլար»:

«Դա բոլորի համար նորմալ է, թեև պատմության մեջ ոչ ոք երբեք այդքան գումար չի ստացել գրքի համար»,-նկատել է ԱՄՆ ներկա նախագահը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news